23:22  ,  22 ապրիլի, 2019

Յուրգեն Կլոպը հույս ունի, որ մանչեսթերյան դերբին կավարտվի ոչ ոքի

«Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է մանչեսթերյան դերբիի մասին։ Ապրիլի 24-ին Անգլիայի առաջնության խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» կընդունի «Մանչեսթեր Սիթիին»։

«Մենք չենք կարող ազդել մանչեսթերյան դերբիի վրա։ Ամենայն հավանականությամբ, «Մանչեսթեր Յունայթեդը» նույնպես չի կարող ազդել։ Նրանք «Էվերտոնին» պարտվեցին 0։4 հաշվով։ Երբ մենք էինք խաղում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, նրանք ավելի լավ մարզավիճակում էին։ Այն խաղն ավարտվեց 0։0 հաշվով։

Եթե լավ օր լինի, ապա առաջիկա դերբին պետք է ավարտվի ոչ ոքի։ Տեսնենք, թե ինչ կլինի չորեքշաբթի։ Բայց այդ խաղից հետո մենք էլ ունենք մեր հանդիպումները»,- Կլոպի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Անգլիայի Պրեմյեր լիգայում «Լիվերպուլը» 88 միավորով առաջին տեղում է, «Մանչեսթեր Սիթին» մեկ հանդիպում քիչ է անցկացրել եւ հետ է 2 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս