23:40  ,  22 ապրիլի, 2019

Ռոնալդուի ինքնագնահատականը (ֆոտո)

Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Իտալիայի չեմպիոնի կոչումն առաջին անգամ նվաճելու կապակցությամբ գրառում է կատարել Ինստագրամում՝ «Միակը»։

Նա միակ ֆուտբոլիստն է պատմության մեջ, որ դարձել է Անգլիայի, Իսպանիայի եւ Իտալիայի չեմպիոն։ Ռոնալդուն երեք անգամ Անգլիայի չեմպիոն է դարձել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, երկու անգամ՝ Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալի» հետ։

Նրա պայմանագիրը «Յուվենտուսի» հետ նախատեսված է մինչեւ 2022 թվականը։

View this post on Instagram

A post shared by Cristiano Ronaldo (@cristiano) on

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս