Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Իտալիայի չեմպիոնի կոչումն առաջին անգամ նվաճելու կապակցությամբ գրառում է կատարել Ինստագրամում՝ «Միակը»։
Նա միակ ֆուտբոլիստն է պատմության մեջ, որ դարձել է Անգլիայի, Իսպանիայի եւ Իտալիայի չեմպիոն։ Ռոնալդուն երեք անգամ Անգլիայի չեմպիոն է դարձել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, երկու անգամ՝ Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալի» հետ։
Նրա պայմանագիրը «Յուվենտուսի» հետ նախատեսված է մինչեւ 2022 թվականը։
View this post on Instagram
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում