20:08  ,  22 ապրիլի, 2019

Լիոնել Մեսիի եւ Անտոնելա Ռոկուցոյի մանկական լուսանկարը

TNT Sports-ը հրապարակել է «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի եւ նրա կնոջ մանկական լուսանկարը, որը նախկինում չի եղել հրապարակված։ Մեսին ու Անտոնելա Ռոկուցոն միասին լուսանկարվել են 1998 թվականին, 10 տարեկանում։

Այդ ժամանակ Մեսին «Նյուելս Օլդ Բոյզ» ակումբի մանկական թիմի հետ մասնակցել է մրցաշարի եւ ազատ ժամանակն անցկացրել է ծովափին։ Մեսիի թիմակիցն է եղել Լուկաս Սկալյան, որի քույրն է Անտոնելան։ 

Մեսին ու Ռոկուցոն հասակակիցներ են՝ 31 տարեկան են։ Նրանք ունեն երեք որդի։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում