18:05  ,  22 ապրիլի, 2019

Հրանտ Մելքումյանը՝ մրցաշարի հաղթող Ավստրալիայի մայրաքաղաքում

Հայաստանի ներկայացուցիչ Հրանտ Մելքումյանը նվաճել է Ավստրալիայի մայրաքաղաք Կանբերայում անցկացված O2C Doeberl Cup Premier 57-րդ շախմատային մրցաշարի հաղթողի կոչումը։

Հայ գրոսմայստերը 9 հնարավորից վաստակել է 7,5 միավոր եւ միանձնյա զբաղեցրել է առաջին տեղը՝ երկրորդ տեղը զբաղեցրած շախմատիստին գերազանցելով կես միավոր։

Մրցաշարին մասնակցել է 53 շախմատիստ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում