17:49  ,  22 ապրիլի, 2019

Հայաստանի Գավաթ․ «Ալաշկերտը» եզրափակիչում է (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Ալաշկերտն» ընդունեց «Արարատ-Արմենիային»։ Դարպասի գրավում չգրանցվեց՝ 0։0։ Եզրափակիչ դուրս եկավ «Ալաշկերտը», որն առաջին խաղում մրցակցի խաղադաշտում 2 գոլ էր խփել։ Գրանցվել էր ոչ ոքի՝ 2։2։

Եզրափակիչում  «Ալաշկերտի» մրցակիցը կլինի Վանաձորի «Լոռին», որի մրցակից «Բանանցը» կիսաեզրափակիչի պատասխան խաղում հրաժարվել էր դուրս գալ խաղադաշտ։

Եզրափակիչը տեղի կունենա մայիսի 8-ին «Բանանց» մարզադաշտում եւ կմեկնարկի 19:30-ին։

Հայաստանի Գավաթ, կիսաեզրափակիչ, պատասխան խաղ

«Ալաշկերտ» - «Արարատ-Արմենիա»` 0:0 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 2:2)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս