16:43  ,  22 ապրիլի, 2019

Մարիա Շարապովա. Ես հղի չեմ

Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան, սոցցանցերում պատասխանելով երկրպագուների հարցերին, նշել է մրցաշարերի չմասնակցելու պատճառը:

«Ես հղի չեմ: Պարզապես չեմ հասցրել վերականգնվել ուսի վնասվածքից»,- գրել է Շարապովան:

Հիշեցնենք, որ Մարիա Շարապովան հանդիպում է բրիտանացի գործարար Ալեքսանդր Գիլսկի հետ: Ապրիլի 19-ին մարզուհին դարձել էր 32 տարեկան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում