16:16  ,  22 ապրիլի, 2019

Ալեքսանդր Եմելյանենկոն ընկել է հեծանիվից եւ բաց կթողնի առաջիկա մենամարտը (ֆոտո)

Խառը մենամարտերի (MMA) ռուս մարզիկ Ալեքսանդր Եմելյանենկոն բաց կթողնի Սամարայում մայիսի 10-ին կայանալիք «Битва на Волге 12» մրցաշարը:

37-ամյա մարզիկը սոցցանցերում հայտնել է, որ վնասվածքներ է ստացել հեծանիվից ընկնելու պատճառով:

«Битва на Волге 12» մրցաշարում Ալեքսանդր Եմելյանենկոն պետք է մենամարտեր բրազիլացի Լուիս Էնրիկեի հետ, որը նախկինում հանդես է եկել UFC-ում:

Խառը մենամարտերում ռուս մարզիկը տարել է 28 հաղթանակ եւ կրել 7 պարտություն: Ամերիկացի Տոնի Ջոնսի հետ նրա նախորդ մենամարտն ավարտվել է ոչ ոքի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում