15:33  ,  22 ապրիլի, 2019

Արթուր Սարկիսովը չի խաղա 3 շաբաթ (ֆոտո)

Կրասնոյարսկի «Ենիսեյի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովն ազդրի ստորին հատվածի մկանային վնասվածքի պատճառով բաց կթողնի մոտ 3 շաբաթ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Սարկիսովը վնասվածք էր ստացել Մոսկվայի «Սպարտակի» դեմ ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 24-րդ տուրի խաղում (0:2), որը տեղի էր ունեցել ապրիլի 21-ին: Հայ հարձակվողը «Ենիսեյի» կազմում փոխարինման էր դուրս եկել 59-րդ րոպեին, սակայն մեկ րոպե անց վնասվածք ստացավ եւ չկարողացավ շարունակել հանդիպումը: «Ենիսեյն» արդեն կատարել էր 3 փոխարինում եւ Սարկիսովի վնասվածքի պատճառով 64-րդ րոպեից խաղաց 10 ֆուտբոլիստներով:

Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում Սարկիսովը մասնակցել է 23 խաղի եւ դարձել մեկ գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում