13:06  ,  22 ապրիլի, 2019

Մխիթար Հայրապետյանն այցելել է Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոց (ֆոտո)

ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, սպորտի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը Գյումրիում այցելել է հունահռոմեական ըմբշամարտի Օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոց:

«Այսօր պատգամավորներ Հովհաննես Հովհաննիսյանի, Ալեքսանդր Ավետիսյանի ու Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանի հետ այցելեցինք Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մարզադպրոց։

Դպրոցի տնօրեն, Արթուր Ալեքսանյանի անձնական մարզիչ Գեւորգ Ալեքսանյանի եւ օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի չեմպիոն, Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի հետ շրջայց կատարեցինք մարզադպրոցում, ծանոթացանք մարզումների պայմաններին, քննարկեցինք դպրոցի հիմնանորոգման տարբերակները, ըմբշամարտում առկա հիմնախնդիրները։

Գյումրիին նոր հերոսներ տված այս մարզադպրոցը, չնայած անօրինակ վատ պայմաններին, շարունակում է գործել ու նոր չեմպիոններ տալ՝ մարզիչների ու մարզիկների անմնացորդ նվիրումի ու նրանց անասելի ուժի համադրության արդյունքում»,- ֆեյսբուքյան էջում գրել է Մխիթար Հայրապետյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում