12:57  ,  22 ապրիլի, 2019

«Լեոյի» հաղթարշավը շարունակվում է

Ֆուտզալի Հայաստանի առաջնությունում անցկացվել են 12-րդ տուրի խաղերը:

Գործող չեմպիոն «Լեոն» տանը 12:2 հաշվով հաղթել է «Կումայրիին», իսկ «Արմենիա Թրավելը» հյուրընկալվելիս ուժեղ է գտնվել «Արմավիրից»՝ 7:5:

«Լեոն» 9 խաղում տարել է 9 հաղթանակ եւ 27 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում գտնվող «Արմենիա Թրավելը» 10 խաղից հետո ունի 22 միավոր:

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում