12:15  +04,  22 ապրիլի, 2019

Բենզեման պատմական ռեկորդ է գրանցել «Ռեալում»

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման, հեթ-տրիկի հեղինակ դառնալով Բիլբաոյի «Աթլետիկի» դեմ իսպանական Պրիմերայի 33-րդ տուրի խաղում (3:0), յուրահատուկ ցուցանիշ է գրանցել Արքայական ակումբում:

Բենզեման «Ռեալի» 117-ամյա պատմության մեջ առաջին ֆուտբոլիստն է, որը խփել է թիմի վերջին 8 գոլերը, գրում է MisterChip-ը:

Ֆրանսիացի հարձակվողը գոլի հեղինակ է դարձել «Ուեսկայի» (3:2), «Վալենսիայի» (1:2), «Էյբարի» (2:1), «Լեգանեսի» (1:1) եւ «Աթլետիկի» (3:0) դեմ նախորդ 5 խաղերում:

Հիշեցնենք, որ Բենզեման Իսպանիայի ընթացիկ առաջնությունում գոլերի քանակը հասցրել էր 21-ի եւ, ռմբարկուների ցուցակում շրջանցելով Լուիս Սուարեսին («Բարսելոնա»), բարձրացել երկրորդ տեղ: «Ռեալը» 64 միավորով երրորդն է եւ 4 միավոր է հետ երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Աթլետիկոյից»: Առաջատար «Բարսելոնան» ունի 77 միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ