11:59  ,  22 ապրիլի, 2019

Հայաստանի Գավաթ. Այսօր հայտնի կդառնան եզրափակիչի մասնակիցները

Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկությունում ապրիլի 22-ին կանցկացվեն կիսաեզրափակիչի պատասխան խաղերը:

«Լոռին» Վանաձորում կընդունի Երեւանի «Բանանցին», իսկ «Ալաշկերտը» տնային հանդիպում կանցկացնի Բարձրագույն խմբի առաջատար «Արարատ-Արմենիայի» հետ:

2 հանդիպումներն էլ կմեկնարկեն ժամը 16:00-ին:

Հայաստանի Գավաթի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 8-ին՝ ժամը 19:30-ին, «Բանանց» մարզադաշտում:

Հայաստանի Գավաթ, կիսաեզրափակիչ, պատասխան խաղեր

«Լոռի» - «Բանանց»` 16:00 (առաջին խաղ՝ 0:0)

Գլխավոր մրցավար՝  Գեւորգ Եղոյան

«Ալաշկերտ» - «Արարատ-Արմենիա»` 16:00 (առաջին խաղ՝ 2:2)

Գլխավոր մրցավար՝ Արտակ Սիմոնյան

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով