00:59  ,  22 ապրիլի, 2019

Նեյմարի վերադարձը, Մբապեի հաղթական հեթ-տրիկը (տեսանյութ)

Ֆրանսիայի չեմպիոնի տիտղոսը ժամանակից շուտ ապահոված Փարիզի ՊՍԺ-ն «Լիգա-1»-ի 33-րդ տուրում ընդունեց «Մոնակոյին» եւ 3:1 հաշվով հաղթեց ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի հեթ-տրիկի շնորհիվ: 20-ամյա Մբապեն Ֆրանսիայի առաջնության ռմբարկուների ցուցակը գլխավորում է 30 գոլով:

Ընդմիջմանը ՊՍԺ-ի կազմում փոխարինման դուրս եկավ ծանր վնասվածքից վերականգնված բրազիլացի հարձակվող Նեյմարը, որը խաղադաշտից բացակայում էր հունվարի 23-ից:

ՊՍԺ-ն միավորների քանակը հասցրեց 84-ի եւ առաջնության ավարտից 5 տուր առաջ 19 միավոր գերազանցում է երկրորդ տեղում գտնվող «Լիլին»:

Փարիզյան ակումբը Ֆրանսիայի չեմպիոն է դառնում 8-րդ անգամ եւ 6-րդ տարին անընդմեջ:

Ֆրանսիայի առաջնություն, 33-րդ տուր

ՊՍԺ – «Մոնակո»՝ 3:1 (տեսանյութ

Կիլիան Մբապե, 15, 38, 54 - Ալեքսանդր Գոլովին, 80

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով