Ձմեռային Օլիմպիական խաղերի չմշակավազքի կանանց 5-ակի չեմպիոն, հոլանդացի Իրեն Վյուստը կամուսնա իր թիմակից Լետիցիա դե Յոնգի հետ: Այդ մասին 33-ամյա մարզուհին հայտնել է Ինստագրամում:
«Ի ուրախություն ինձ, նա ասաց այո: Մենք ամուսնանում ենք»,- գրել է Իրեն Վյուստը:
Իրեն Վյուստը ձմեռային Օլիմպիական խաղերում նվաճել է 11 մեդալ (5 ոսկե, 5 արծաթե, 1 բրոնզե): 26-ամյա Լետիցիա դե Յոնգը կանանց աշխարհի չեմպիոն է դարձել թիմային սպրինտում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում