10:41  ,  22 ապրիլի, 2019

Grenke Сhess Сlassic. Լեւոն Արոնյան vs Ֆրանսիսկո Վալյեխո

Գերմանիայում ընթացող Grenke Сhess Сlassic մրցաշարում ապրիլի 22-ին կանցկացվեն երրորդ տուրի պարտիաները: Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով կմրցի իսպանացի Ֆրանսիսկո Վալյեխոյի հետ:

Տուրի բոլոր պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 17:00-ին: 

Նախորդ 2 տուրերում հայ գրոսմայստերը ոչ ոքի էր խաղացել Արկադի Նայդիչի (Ադրբեջան) եւ գերմանացի Գեորգ Մեյերի հետ:

Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանը Grenke Сhess Сlassic-ի հաղթողի կոչումը նվաճել է 2017 թվականին, իսկ նախորդ տարի բաժանել էր 3-5-րդ տեղերը:

Grenke Сhess Сlassic, երրորդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան) - Ֆրանսիսկո Վալյեխո (Իսպանիա)

Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)

Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) - Գեորգ Մեյեր (Գերմանիա)

Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) - Արկադի Նայդիչ (Ադրբեջան)

Վինսենտ Կեյմեր (Գերմանիա) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)

Մրցաշարային դրությունը. Կարլսեն՝ 2 միավոր, Սվիդլեր, Անանդ՝ 1.5-ական, Արոնյան, Մեյեր, Վաշյե-Լագրավ, Կարուանա՝ 1-ական, Վալյեխո, Նայդիչ՝ 0.5-ական, Կեյմեր՝ 0:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում