21:10  ,  21 ապրիլի, 2019

Սուլշերը ներողություն է խնդրել «Մանչեսթեր Յունայթեդի» պարտության համար

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը մեկնաբանել է Անգլիայի առաջնության 35-րդ տուրում Լիվերպուլի «Էվերտոնից» կրած պարտությունը 0:4 հաշվով:

«Խաղի մեկնարկային վայրկյաններից ինչ-որ բան այնպես չէր: Պարզապես ցանկանում եմ ներողություն խնդրել երկրպագուներից:

«Էվերտոնը» մեզանից լավն էր բոլոր առումներով: Շատ բան պետք է շտկենք արդյունքի հասնելու համար: Միայն տաղանդը երբեք բավականաչափ չի լինում:

Պարզապես չէինք խաղում: Այս ելույթը հարիր չէր «Մանչեսթեր Յունայթեդին»: Լավ հնարավորություն ունենք այս սխալն ուղղել «Մանչեսթեր Սիթիի» դեմ հաջորդ խաղում»,- նորվեգացի մասնագետի խոսքը մեջբերում է BBC-ն:

Հիշեցնենք, որ բոլոր մրցաշարերում «Մանչեսթեր Յունայթեդը» չորրորդ պարտությունը կրեց վերջին 5 խաղերում: Մանչեսթերցիները 64 միավորով 6-րդ տեղում են:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում