19:12  ,  21 ապրիլի, 2019

ՊՍԺ-ն ապահովեց Ֆրանսիայի չեմպիոնի տիտղոսը

Փարիզի ՊՍԺ-ն ժամանակից շուտ ապահովեց ֆուտբոլի Ֆրանսիայի չեմպիոնի տիտղոսը: Ֆրանսիայի առաջնության 33-րդ տուրում երկրորդ տեղում գտնվող «Լիլը» հյուրընկալվելիս գոլազուրկ ոչ ոքի խաղաց «Թուլուզի» հետ եւ զրկվեց առաջատար ՊՍԺ-ին հասնելու հնարավորությունից:

Մեկ հանդիպում պակաս անցկացրած ՊՍժ-ն ունի 81 միավոր, իսկ «Լիլը»՝ 65: Ապրիլի 21-ին ՊՍժ-ն կընդունի «Մոնակոյին»:

Փարիզյան ակումբը Ֆրանսիայի չեմպիոն դարձավ 8-րդ անգամ եւ 6-րդ տարին անընդմեջ:

Ֆրանսիայի առաջնություն, 33-րդ տուր

«Թուլուզ» - «Լիլ»՝ 0:0                    

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով