18:29  ,  21 ապրիլի, 2019

Գրիգոր Աղեկյանը գոլ է խփել փոխարինման դուրս գալուց 4 րոպե հետո

Ֆուտբոլի Բելառուսի առաջնության չորրորդ տուրում «Իսլոչը» մրցակցի դաշտում 3:1 հաշվով առավելության է հասել «Սլուցկի» նկատմամբ:

Հայաստանի երիտասարդական հավաքականի եւ Երեւանի «Արցախի» նախկին հարձակվող Գրիգոր Աղեկյանը «Իսլոչի» կազմում փոխարինման է դուրս եկել 89-րդ րոպեին, իսկ 4 րոպե անց ձեւակերպել է հանդիպման վերջնական հաշիվը: Դա 22-ամյա հարձակվողի առաջին գոլն էր Բելառուսի առաջնությունում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում