18:23  ,  21 ապրիլի, 2019

«Մանչեսթեր Յունայթեդը» պարտվեց խոշոր հաշվով (տեսանյութ)

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 35-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս 0:4 հաշվով պարտվեց Լիվերպուլի «Էվերտոնին»: Դաշտի տերերը 2-ական գոլ խփեցին խաղակեսերից յուրաքանչյուրում (տեսանյութ):

«Մանչեսթեր Յունայթեդը» 64 միավորով մնաց 6-րդ տեղում, իսկ «Էվերտոնը» 49 միավորով 7-րդն է:

Բոլոր մրցաշարերում «Մանչեսթեր Յունայթեդը» չորրորդ պարտությունը կրեց վերջին 5 խաղերում:

Անգլիայի առաջնություն, 35-րդ տուր

«Էվերտոն» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 4:0

Ռիչարլիսոն, 13, Գիլֆի Սիգուրդսոն, 28, Լյուկա Դին, 56, Թեո Ուոլքոտ, 64

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում