18:12  ,  21 ապրիլի, 2019

«Խետաֆեն» խոշոր հաշվով հաղթեց «Սեւիլիային» եւ բարձրացավ չորրորդ տեղ (տեսանյութ)

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 33-րդ տուրում «Սեւիլիան» մրցակցի խաղադաշտում 0:3 հաշվով պարտվեց «Խետաֆեին» (տեսանյութ):

Այս հաղթանակից հետո «Խետաֆեն» հավաքեց 54 միավոր եւ, շրջանցելով «Սեւիլիային», բարձրացավ չորրորդ տեղ: Սեւիլիացիները 52 միավորով նահանջեցին 5-րդ տեղ:

Իսպանիայի առաջնություն, 33-րդ տուր

«Խետաֆե» - «Սեւիլիա»՝ 3:0

Խայմե Մատա, 35 (11մ), Խորխե Մոլինա, 45+4, 53

Հեռացումներ՝ Դյենե Դակոման, 74 – Սերխիո Էսկուդերո, 45+3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում