17:11  ,  21 ապրիլի, 2019

UFC. Արման Ծառուկյանի մասնակցությամբ մենամարտը ճանաչվել է լավագույնը (ֆոտո)

Սանկտ Պետերբուրգում անցկացված UFC-ի մրցաշարում խառը մենամարտերի հայ մարտիկ Արման Ծառուկյանը մրցավարների միաձայն որոշմամբ պարտվել է ռուսաստանցի Իսլամ Մախաչեւին (30-27, 30-27, 29-28): Մենամարտն անցկացվել է թեթեւ քաշային կարգում:

Այդ մենամարտը ճանաչվել է լավագույնը մրցաշարի ընթացքում: 2 մարտիկները ստացել են 50-հազարական դոլար պարգեւավճար:

Ռուսաստանում պատմության մեջ երկրորդ անգամ է անցկացվել UFC-ի մրցաշար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում