16:47  ,  21 ապրիլի, 2019

«Յուվենտուսի» ֆուտբոլիստները «լողացրել» են Ալեգրիին

Թուրինի «Յուվենտուսի» ֆուտբոլիստներն Իտալիայի չեմպիոնի կոչումը նվաճելուց հետո թիմի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիին գցել են փոքրիկ լողավազանի մեջ:

Նախօրեին «Յուվենտուսը» տանը 2:1 հաշվով կամային հաղթանակ էր տարել «Ֆիորենտինայի» նկատմամբ եւ Իտալիայի առաջնության ավարտից 5 տուր առաջ ապահովել էր չեմպիոնի կոչումը: Թուրինյան ակումբը 8-րդ տարին անընդմեջ դարձավ Իտալիայի չեմպիոն:

Մասիմիլիանո Ալեգրին Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Միգել Մունյոսից հետո երկրորդ մարզիչն է, որը Եվրոպայի 5 առաջատար առաջնություններում (Իսպանիա, Անգլիա, Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա) չեմպիոն է դառնում 5-րդ տարին անընդմեջ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում