14:20  ,  21 ապրիլի, 2019

Հայ բռնցքամարտիկները 3 ոսկե մեդալ են նվաճել Էստոնիայում

Էստոնիայում անցկացված միջազգային մրցաշարում հայ բռնցքամարտիկները նվաճել են ոսկե 3 մեդալ:

Տարբեր տարիքայինների պայքարում ոսկե մեդալակիր են դարձել 52 կգ քաշային Խաչիկ Բաղումյանը, 64 կգ քաշային Վանիկ Մեջլումյանն ու 60 կգ քաշային Գառնիկ Հարությունյանը:

Թիմային հաշվարկով Հայաստանի թիմը գրավել է առաջին տեղը: Հայ բռնցքամարտիկները հանդես էին գալիս մարզիչ Արթուր Կրիկյանի գլխավորությամբ, փոխանցում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում