00:37  ,  21 ապրիլի, 2019

«Բարսելոնայի» հաղթանակը (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 33-րդ տուրում չեմպիոն «Բարսելոնան» սեփական խաղադաշտում մրցեց «Ռեալ Սոսյեդադի» հետ։ Իսպանացի Էռնեստո Վալվերդեի գլխավորած թիմն առավելության հասավ 2։1 հաշվով։ Աչքի ընկան պաշտպաններ, ֆրանսիացի Կլեման Լանգլեն եւ իսպանացի Ժորդի Ալբան։ Գոլային փոխանցումները կատարեցին հարձակվողներ, ֆրանսիացի Ուսման Դեմբելեն եւ արգենտինացի Լիոնել Մեսին։

«Բարսելոնան» 77 միավորով առաջատարն է եւ երկրորդ տեղում ընթացող Մադրիդի «Աթլետիկոյի» նկատմամբ ունի 9 միավորի առավելություն։ «Ռեալ Սոսյեդադը» 10-րդն է՝ 41 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 33-րդ տուր

«Բարսելոնա» - «Ռեալ Սոսյեդադ»՝ 2։1 (տեսանյութ)

Կլեման Լանգլե, 45, Ժորդի Ալբա, 64 – Խուանմի, 62

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում