22:08  ,  20 ապրիլի, 2019

Grenke Сhess Сlassic․ Լեւոն Արոնյանը մեկնարկեց ոչ ոքի արդյունքով

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը ոչ ոքի արդյունքով մեկնարկեց Գերմանիայում անցկացվող Grenke Сhess Сlassic մրցաշարում։

Առաջին տուրում Արոնյանը սպիտակներով խաղաց Ադրբեջանի ներկայացուցիչ Արկադի Նայդիչի հետ։  Կողմերը 41-րդ քայլում համաձայնեցին խաղաղ արդյունքի։

Ոչ ոքի ավարտվեցին նաեւ Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ), Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան),  Գեորգ Մեյեր - Ֆրանսիսկո Վալյեխո Պոնս (Իսպանիա) պարտիաները։

Աշխարհի չեմպիոն, համաշխարհային դասակարգման առաջատար Մագնուս Կարլսենը (Նորվեգիա) սեւերով հաղթեց 14-ամյա Վինսենտ Կեյմերին (Գերմանիա) եւ միանձնյա առաջատարն է։

Ապրիլի 21-ին կայանալիք երկրորդ տուրում Արոնյանը կմրցի Մեյերի հետ։

Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանը Grenke Сhess Сlassic-ում հաղթել է 2017 թվականին, իսկ նախորդ տարի 5 միավորով բաժանել էր 3-5-րդ տեղերը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս