21:20  ,  20 ապրիլի, 2019

Գեւորգ Ղազարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Պորտուգալիայում

Ֆուտբոլի Պորտուգալիայի առաջնության 30-րդ տուրում «Շավիշը» հյուրընկալվել է «Մորեյրենսեին» եւ առավելության է հասել նվազագույն հաշվով։

72-րդ րոպեին Հայաստանի հավաքականի եւ «Շավիշի» կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանն իրացրել է տուգանային հարված, որը դարձել է գոլային փոխանցում։

«Շավիշը» 28 միավորով 16-րդ տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում