20:23  ,  20 ապրիլի, 2019

Քոնոր Մաքգրեգորը չի հաղթել

Խառը մենամարտերի երկու քաշային կարգում UFC նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը ցուցադրական եւ բարեգործական մենամարտում մրցել է Մայքլ Մաքգրեյնի հետ։ Մենամարտն անցկացվել է Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինի Crumlin Boxing Club-ում, որտեղ Քոնոր Մաքգրեգորը 12 տարեկանում սկսել է մարզվել բռնցքամարտով։

Մենամարտն ավարտվել է ոչ ոքի։ Հասույթը կփոխանցվի բարեգործության, հաղորդում է MMA Fighting-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում