20:06  ,  20 ապրիլի, 2019

Լեմարի գոլը 3 միավոր բերեց «Աթլետիկոյին»

Իսպանիայի առաջնության 33-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» Էյբարում մրցեց համանուն թիմի հետ եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։

Ֆրանսիացի կիսապաշտպան Թոմա Լեմարի գոլը 85-րդ րոպեին հաղթանակ բերեց արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմին։

«Աթլետիկոն» 68 միավորով երկրորդն է եւ երրորդ տեղում ընթացող Մադրիդի «Ռեալից» (32 խաղ) առաջ է 7 միավոր։ Առաջատար «Բարսելոնան» (32 խաղ) ունի 74 միավոր։ «Էյբարը» 13-րդն է՝ 40 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 33-րդ տուր

«Էյբար» - «Աթլետիկո»՝ 0։1 (տեսանյութ)

Թոմաս Լեմար, 85

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում