19:24  ,  20 ապրիլի, 2019

«Բավարիան» ուժեղ էր «Վերդերից» (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 30-րդ տուրում Մյունխենի «Բավարիանը» հյուրընկալեց Բրեմենի «Վերդերին» եւ առավելության հասավ վերջնամասում Նիկլաս Զյուլեի խփած գոլի շնորհիվ՝ 1։0։ «Վերդերը» 58-րդ րոպեից հանդես էր գալիս 10 ֆուտբոլիստներով։

«Բավարիան» 70 միավորով առաջինն է եւ 4 միավոր առաջ է Դորտմունդի «Բորուսիայից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։

Գերմանիայի առաջնություն, 30-րդ տուր

«Բավարիա» - «Վերդեր»՝ 1:0 (տեսանյութ)

Նիկլաս Զյուլե, 75

Հեռացում՝ Միլոշ Վելկովիչ («Վերդեր»), 58, երկրորդ դեղին քարտ

«Աուգսբուրգ» - «Շտուտգարտ»՝ 6:0

Ռանի Խեդիրա, 11, Անդրե Հան, 18, Ֆիլիպ Մաքս, 29, 58, Մարկո Ռիխտեր, 53, 68

«Բայեր» - «Նյուրնբերգ»՝ 2։0

Լուկաս Ալարիո, 61, Կեւին Ֆոլանդ, 86

«Մայնց» - «Դյուսելդորֆ»՝ 3։1

Ժան-Ֆիլիպ Մատետա, 1, 87, Քարիմ Օնիսիվո, 67 – Դոդի Լուկեբակիո, 19

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով