18:22  ,  20 ապրիլի, 2019

Մոուրինյո․ Մեսին ֆենոմենալ է խաղում եւ կստանա «Ոսկե գնդակը»

Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն կանխատեսել է, որ «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին 6-րդ անգամ կարժանանա «Ոսկե գնդակին»։

«Մեսին ֆենոմենալ է խաղում այս մրցաշրջանում եւ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում «Յուվենտուսի» ու Ռոնալդուի ձախողումից հետո նա հասկանում է՝ «Ոսկե գնդակը» սպասում է, որ Լիոնելը վերցնի այն։

Ես կասեի, որ «Բարսելոնան» որոշակիորեն ավելի մեծ ֆավորիտ է, քան «Լիվերպուլը», բայց կարծում եմ՝ ընդհանուր առմամբ, եզրափակիչ դուրս գալու նրանց հնարավորությունները հավասար են»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է RT-ն։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչի ուղեգրերը կվիճարկեն «Այաքսն» ու «Տոտենհեմը» եւ «Բարսելոնան» ու «Լիվերպուլը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում