17:23  ,  20 ապրիլի, 2019

«Մանչեսթեր Սիթին» հաղթեց «Տոտենհեմին» 18-ամյա Ֆոդենի գոլի շնորհիվ (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 35-րդ տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» տանը մրցեց Լոնդոնի «Տոտենհեմի» հետ։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով։

Արդեն 5-րդ րոպեին արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոյի փոխանցումից հետո աչքի ընկավ 18-ամյա անգլիացի կիսապաշտպան Ֆիլիպ Ֆոդենը, որն իր առաջին գոլը խփեց Պրեմյեր լիգայում։

«Մանչեսթեր Սիթին» 86 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը եւ 1 միավորի առավելություն ունի «Լիվերպուլի» նկատմամբ։ «Տոտենհեմը» երրորդն է՝ 67 միավոր։

Անգլիայի առաջնություն, 35-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Տոտենհեմ»՝ 1։0 (տեսանյութ)

Ֆիլիպ Ֆոդեն, 5

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում