16:25  ,  20 ապրիլի, 2019

«Միլանը» վերջնամասում բաց թողեց հաղթանակը

Իտալիայի առաջնության 33-րդ տուրում «Միլանը» հյուրընկալվեց «Պարմային» եւ բավարարվեց մեկ միավորով։ Կողմերը մեկական գոլ փոխանակեցին։

Հանդիպման հաշիվը 69-րդ րոպեին բացեց հյուրերի իսպանացի կիսապաշտպան Սամուել Կաստիլյեխոն։ Սակայն 87-րդ րոպեին «Պարմայի» պորտուգալացի պաշտպան Բրունու Ալվեշը վերականգնեց հավասարությունը։

«Միլանը» 56 միավորով չորրորդն է, «Պարման» 13-րդն է՝ 36 միավոր։

Իտալիայի առաջնություն, 33-րդ տուր

«Պարմա» - «Միլան»՝ 1։1 (տեսանյութ)

Բրունու Ալվեշ, 87 - Սամուել Կաստիլյեխո, 69

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով