14:26  ,  20 ապրիլի, 2019

«Ռեալի» ֆուտբոլիստը կոտրվածք է ստացել

Մադրիդի «Ռեալի» իսպանացի պաշտպան Ալվարո Օդրիոսոլան անրակի կոտրվածք է ստացել թիմի մարզման ժամանակ։ 23-ամյա խաղացողը բրազիլացի Վինիսիուս Ժունիորի հետ բախումից հետո ընկել է եւ ձախ ուսի հատվածում սուր ցավի պատճառով ժամանակից շուտ ավարտել մարզումը, հաղորդում է Marca-ն։ Ամենայն հավանականությամբ, Ալվարո Օդրիոսոլայի համար մրցաշրջանն ավարտված է։

Օդրիոսոլան «Ռեալ» է տեղափոխվել անցած ամռանը «Ռեալ Սոսյեդադից» 30 միլիոն եվրոյով։ Ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 22 հանդիպման, խփել մեկ գոլ, կատարել 9 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրն Արքայական թիմի հետ նախատեսված է մինչեւ 2024 թվականը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English