12:23  ,  20 ապրիլի, 2019

ՊՍԺ-ն Փարիզի Նոտր Դամը փլուզումից փրկած 500 հրշեջներին հրավիրել է «Մոնակոյի» դեմ խաղին

ՊՍԺ-ն «Մոնակոյի» դեմ Ֆրանսիայի առաջնության 33-րդ տուրի հանդիպմանն է հրավիրել Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհաշիջմանը մասնակցած 500 հրշեջներին, հաղորդում է Le Parisien-ը։ Նրանցից երկուսը կկատարեն հանդիպման առաջին խորհրդանշական հարվածը գնդակին։

ՊՍԺ - «Մոնակո» հանդիպումը տեղի կունենա ապրիլի 21-ին Փարիզում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։

ՊՍԺ-ն 81 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ հաղթանակի դեպքում կնվաճի տիտղոսը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում