01:01  ,  20 ապրիլի, 2019

ԵԱ. Մարիա Գեւորգյանը տարավ երրորդ անընդմեջ հաղթանակը

Թուրքիայում ընթացող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության 8-րդ տուրում Մարիա Գեւորգյանը սեւերով պարտության է մատնել վրացի Նինո Բացիաշվիլիին՝ տանելով երրորդ անընդմեջ հաղթանակը: Դա Մարիա Գեւորգյանի 5-րդ հաղթանակն էր 8 տուրերում:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Էլինա Դանիելյանը եւ Լիլիթ Մկրտչյանը ոչ ոքի են խաղացել, իսկ Աննա Սարգսյանն ու Սիրանուշ Ղուկասյանը պարտվել են:

Էլինա Դանիելյանն ունի 5.5 միավոր եւ մեկ միավոր է հետ մրցաշարային աղյուսակը գլխավորող Ալինա Կաշլինսկայայից (Ռուսաստան) եւ Իննա Գապոնենկոյից (Ուկրաինա): Լիլիթ Մկրտչյանը եւ Մարիա Գեւորգյանը վաստակել են 5-ական միավոր, իսկ Աննա Սարգսյանը եւ Սիրանուշ Ղուկասյանը՝ 4-ական:

9-րդ տուրում Մարիա Գեւորգյանը սպիտակ խաղաքարերով կմրցի Լիլիթ Մկրտչյանի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում