00:09  ,  20 ապրիլի, 2019

Գվարդիոլա․ Մեր ֆուտբոլիստները պետք է խաղան՝ չմոռանալով այս ցավի զգացումը

Չեմ ցանկանում, որ ֆուտբոլիստները մոռանան, թե ինչ ցավ են ապրել, ասել է Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան՝ խոսելով Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում Լոնդոնի «Տոտենհեմի» արգելքը չհաղթահարելու մասին։

«Ժամանակ կպահանջվի այս ամենը հաղթահարելու համար։ Բայց մեր ֆուտբոլիստները պետք է խաղան՝ չմոռանալով այս ցավի զգացումը։ Նրանք պետք է ցանկանան պայքարել նաեւ այս զգացումով։

Մենք ցուցադրեցինք անհավանական խաղ, բայց սա ֆուտբոլ է, կյանք է։ Պետք է կարողանալ ընդունել այսպիսի իրավիճակները։ Իհարկե, մենք ցավ ենք զգում, բայց եթե հետ նայենք, առաջ չենք շարժվի»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է BBC-ն։

Հիշեցնենք, որ  «Տոտենհեմի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում կատալոնացի մասնագետի գլխավորած թիմը հաղթեց 4:3 հաշվով, սակայն լքեց պայքարը: Դիմակայությունում գրանցվեց 4:4 հաշիվը, եւ լոնդոնյան ակումբը հաջորդ փուլ դուրս եկավ մրցակցի դաշտում խփած 3 գոլերի շնորհիվ: Առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» պարտվել էր նվազագույն հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում