23:51  ,  19 ապրիլի, 2019

«Մանչեսթեր Յունայթեդը» կբարձրացնի Դե Խեայի եւ Պոգբայի աշխատավարձը

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը կբարձրացնի թիմի իսպանացի դարպասապահ Դավիդ Դե Խեայի եւ ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի աշխատավարձերը, գրում է The Times-ը։ Այդ քայլով ակումբը հույս ունի կանխել նրանց տեղափոխությունը Մադրիդի «Ռեալ», որը հետաքրքրված է նրանց ծառայություններով։

Թիմի մյուս ֆուտբոլիստների աշխատավարձը 25 տոկոսով կնվազի, եթե «Մանչեսթեր Յունայթեդը» չնվաճի Չեմպիոնների լիգայի ուղեգիր։

Անգլիայի առաջնության 33 խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 6-րդ տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում