23:20  ,  19 ապրիլի, 2019

Մաուրո Իկարդին հաջորդ մրցաշրջանում էլ կխաղա «Ինտերում»

Միլանի «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդիի կինն ու գործակալ Վանդա Նարան պատմել է արգենտինացի ֆուտբոլիստի ծրագրերի մասին։

«Մաուրոն միշտ շարժվում է միայն առաջ։ Հիմա նա հրաշալի է զգում իրեն, որեւէ մեկի հետ խնդիր չունի։ Մենք կլինենք «Ինտերում» նաեւ հաջորդ մրցաշրջանում»,- Վանդա Նարայի խոսքը մեջբերում է Calciomercato-ն։

26-ամյա արգենտինացի ֆուտբոլիստի պայմանագիրն իտալական ակումբի նախատեսված է մինչեւ 2021 թվականը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English