22:12  ,  19 ապրիլի, 2019

Վալվերդե․ Գվարդիոլան աշխարհի լավագույն մարզիչն է

«Բարսելոնայի» իսպանացի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն հիացմունքով է խոսել կատալանական ակումբի նախկին գլխավոր մարզիչ, Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» գլխավորող Խոսեպ Գվարդիոլայի մասին։

«Անկասկած, Գվարդիոլան աշխարհի լավագույն մարզիչն է։ Չեմպիոնների լիգայից դուրս մնալը դա չի փոխի»,- Վալվերդեի խոսքը մեջբերում է Marca-ն։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում «Մանչեսթեր Սիթին» չհաղթահարեց Լոնդոնի «Տոտենհեմի» արգելքը։ Գվարդիոլան «Բարսելոնան» գլխավորել է 2008-2012 թվականներին եւ երկու անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում