21:43  ,  19 ապրիլի, 2019

Յուրգեն Կլոպ․ Սկսվում է մրցաշրջանի վճռական փուլը, մենք չենք հոգնել

Անգլիական «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը գնահատել է իր ղեկավարած թիմի վիճակը մրցաշրջանի վերջում։

«Սկսվում է մրցաշրջանի վճռական փուլը, մենք չենք հոգնել։ Լավ է, որ դեռ պայքարում ենք երկու տիտղոսի համար։ Մենք դեռ Չեմպիոնների լիգայում ենք եւ Անգլիայի չեմպիոնական մրցավազքում»,- Կլոպի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում «Լիվերպուլը» կմրցի «Բարսելոնայի» հետ։ Անգլիայի Պրեմյեր լիգայում «Լիվերպուլը» 85 միավորով առաջին տեղում է, «Մանչեսթեր Սիթին» մեկ հանդիպում քիչ է անցկացրել եւ հետ է 2 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում