20:23  ,  19 ապրիլի, 2019

Տիգրան Եսայանն՝ «Արարատի» գլխավոր մարզիչ

Երեւանի «Արարատի» գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվել է Տիգրան Եսայանը, որը եղել է նաեւ ակումբից հեռացած Աբրահամ Խաշմանյանի մարզչական շտաբում։

Տիգրան Եսայանը եղել է 2017 թվականին ստեղծված Երեւանի «Արցախի» առաջին գլխավոր մարզիչը։

Հիշեցնենք, որ Հայաստանի ընթացիկ առաջնությունում «Արարատը» 25 խաղից հետո 15 միավորով վերջին տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով