19:04  ,  19 ապրիլի, 2019

«Մասթերս»․ Մեդվեդեւի սենսացիոն հաղթանակը աշխարհի առաջին ռակետ Ջոկովիչի նկատմամբ

Մոնտե Կառլոյում ընթացող թենիսի «Մասթերս 1000» մրցաշարի քառորդ եզրափակիչում սենսացիոն հաղթանակ տարավ ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւը, որը երեք սեթում պայքարից դուրս թողեց աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչին։ 2 ժամ 20 րոպե տեւած պայքարում Մեդվեդեւը հաղթել է   6:3, 4:6, 6:2 հաշվով։

Մեդվեդեւն առաջին անգամ է հաղթում «Մեծ եռյակից» (Ֆեդերեր, Նադալ, Ջոկովիչ) որեւէ մեկին։

Եզրափակիչի ուղեգրի համար Մեդվեդեւը կմրցի սերբ Դուշան Լայովիչի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում