18:25  ,  19 ապրիլի, 2019

Եվրոպայի լիգա․ Շաբաթվա լավագույն խաղացողը

Լոնդոնի «Չելսիի» իսպանացի կիսապաշտպան Պեդրո Ռոդրիգեսը ճանաչվել է Եվրոպայի լիգայի շաբաթվա լավագույն խաղացող քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումների արդյունքում։ Քվեարկությունն անցկացվել է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում։ Չեխական «Սլավիայի» դեմ խաղում Պեդրոն դարձել էր դուբլի հեղինակ, անգլիական թիմը հաղթել էր 4։3 հաշվով՝ դուրս գալով կիսաեզրափակիչ։

Լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում էին նաեւ Ֆիլիպ Կոստիչը («Այնտրախտ»), Անտոնիո Լատորեն («Վալենսիա») եւ Պետր Շեւչիկը («Սլավիա»):

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչում Լոնդոնի «Արսենալը» կխաղա իսպանական «Վալենսիայի» հետ, իսկ «Չելսիի» մրցակիցը կլինի Ֆրանկֆուրտի «Այնտրախտը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում