17:53  ,  19 ապրիլի, 2019

«Արարատ-Արմենիան» հաղթեց եւ ամրապնդվեց առաջին տեղում (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 28-րդ տուրում առաջատար «Արարատ-Արմենիան» ընդունեց Վանաձորի «Լոռիի» եւ առավելության հասավ 3։0 հաշվով։ Նիգերիացի հարձակվող Օգանա Ուգոչուկվու Լուիսը դարձավ դուբլի հեղինակ։ Աչքի ընկավ նաեւ ռուսաստանցի հարձակվող Անտոն Կոբյալկոն։

«Արարատ-Արմենիան» 46 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Բանանցը» 43 միավորով երկրորդն է։ «Ալաշկերտը» նույնպես ունի 43 միավոր եւ երրորդն է։

Հայաստանի առաջնություն, 28-րդ տուր

«Արարատ-Արմենիա» - «Լոռի»՝ 3։0 (տեսանյութ)

Օգանա Ուգոչուկվու Լուիս, 5, 33, Անտոն Կոբյալկո, 84

«Շիրակ» - «Բանանց»՝ 0։0 (տեսանյութ)

«Ալաշկերտ» - «Արարատ»՝ 2:0 (տեսանյութ)

Ղուկաս Պողոսյան, 6, Ջոել Դամահու, 22

Ապրիլի 20

«Գանձասար-Կապան» - «Փյունիկ»՝ 14:00 (Ավանի Ֆուտբոլի ակադեմիա)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով