17:10  ,  19 ապրիլի, 2019

Եվրոպայի լիգա. «Արսենալը» ներկայացուցիչ չունի շաբաթվա խորհրդանշական հավաքականում (ֆոտո)

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է ֆուտբոլի Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղերի խորհրդանշական հավաքականը: Իտալական «Նապոլիին» նվազագույն հաշվով հաղթած Լոնդոնի «Արսենալը» ներկայացուցիչ չունի:

Դարպասապահ. Նետո («Վալենսիա»):

Պաշտպաններ. Դանի դա Կոստա («Այնտրախտ»), Մուկտար Դյակաբի («Վալենսիա»), Մակոտո Հասեբե («Այնտրախտ»), Անտոնիո Լատորե («Վալենսիա»):

Կիսապաշտպաններ. Տոմաշ Սոուչեկ («Սլավիա»), Դանիել Պարեխո («Վալենսիա»), Ֆիլիպ Կոստիչ («Այնտրախտ»), Պետր Շեւչիկ («Սլավիա»), Պեդրո («Չելսի»):

Հարձակվող. Օլիվյե Ժիրու («Չելսի»):

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչում «Արսենալը» կխաղա իսպանական «Վալենսիայի» հետ, իսկ Լոնդոնի «Չելսիի» մրցակիցը կլինի Ֆրանկֆուրտի «Այնտրախտը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English