15:09  ,  19 ապրիլի, 2019

Անգլիայի եւ Ուելսի ֆուտբոլիստները մեկ օր կհրաժարվեն սոցցանցերից, Հենրիխ Մխիթարյանը միացել է ակցիային (ֆոտո)

Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիան հայտնել է, որ Անգլիայի եւ Ուելսի ֆուտբոլիստները միացել են ռասիզմի դեմ ակցիային եւ մեկ օր հրապարակումներ չեն կատարի սոցցանցերում:

Enough անվանումը ստացած ակցիայի համաձայն՝ ֆուտբոլիստները սոցցանցերից չեն օգտվի ապրիլի 19-ի առավոտյան 09:00-ից մինչեւ հաջորդ օրվա առավոտ:

Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիան ակտիվ կպայքարի ռասիզմի դրսեւորումների դեմ:

Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նույնպես միացել է ակցիային:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English