Լոնդոնի «Չելսիի» բրազիլացի պաշտպան Դավիդ Լուիսը Պրահայի «Սլավիայի» դեմ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղից հետո լուսանկարվել է չեխական ակումբի սլովակ կիսապաշտպան Ալեքս Կրալի հետ:
Բրազիլացի ֆուտբոլիստը լուսանկարը տեղադրել է Ինստագրամում՝ հաջողություն մաղթելով 20-ամյա Ալեքս Կրալին:
Հիշեցնենք, որ Լոնդոնում տեղի ունեցած խաղում «Չելսին» հաղթել էր 4:3 հաշվով եւ դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ կխաղա Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հետ: Եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն Լոնդոնի «Արսենալն» ու իսպանական «Վալենսիան»:
Առաջին խաղում «Չելսին» «Սլավիային» հաղթել էր նվազագույն հաշվով:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում