15:46  ,  19 ապրիլի, 2019

Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը եւ գնահատականն «Արսենալում» 50-րդ խաղում

Whoscored.com-ը ներկայացրել է Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունն իտալական «Նապոլիի» դեմ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում:

Հայաստանի հավաքականի ավագը կատարել է 1 հարված, որը դիպուկ չի ստացվել: Մխիթարյանի 22 փոխանցումներից թիմակիցներին հասել է 59.1 տոկոսը: 30-ամյա կիսապաշտպանը կատարել է մեկ առանցքային փոխանցում, մեկական անգամ հաղթել օդային մենապայքարում ու խլել գնդակը, 2-ական անգամ կասեցրել մրցակցի փոխանցումը եւ շրջանցել մրցակցին: Հենրիխը կանոնների խախտում թույլ չի տվել, նրա դեմ պայքարում մրցակիցը եւս չի խախտել կանոնները: Արդյունքում՝ նա ստացել է 7.07 գնահատականը, իսկ «Արսենալի» կազմում ամենաբարձրը գնահատվել է ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լյակազեթի խաղը (7.72):

Հիշեցնենք, որ Նեապոլում տեղի ունեցած խաղում «Արսենալը» հաղթել էր նվազագույն հաշվով, իսկ Հենրիխ Մխիթարյանն անգլիական ակումբի կազմում դաշտ էր դուրս եկել 34-րդ րոպեին՝ փոխարինելով վնասվածք ստացած Աարոն Ռեմզիին։ Դա հայ կիսապաշտպանի 50-րդ հանդիպումն էր «Արսենալի» կազմում:

«Արսենալը» «Նապոլիին» հաղթել էր նաեւ առաջին խաղում՝ 2:0:

Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչում լոնդոնյան ակումբը կխաղա Ունաի Էմերիի նախկին ակումբ իսպանական «Վալենսիայի» հետ, իսկ եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն Լոնդոնի «Չելսին» ու Ֆրանկֆուրտի «Այնտրախտը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում