13:10  ,  19 ապրիլի, 2019

«Նապոլիի» դեմ խաղում «Արսենալի» ֆուտբոլիստը 5 րոպեով բացակայել է խաղադաշտից (ֆոտո)

Ուշագրավ միջադեպ է գրանցվել Լոնդոնի «Արսենալի» եւ իտալական «Նապոլիի» միջեւ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում:

Երկրորդ խաղակեսի ընթացքում անգլիական ակումբի իսպանացի պաշտպան Նաչո Մոնրեալը 5 րոպեով բացակայել է խաղադաշտից: Ենթադրվում է, որ նա գնացել է զուգարան: Երկրպագուները սոցցանցերում կատակել են այդ միջադեպի վերաբերյալ, գրում է BT Sport-ը:

Հիշեցնենք, որ Նեապոլում տեղի ունեցած պատասխան խաղում «Արսենալը» հաղթել էր նվազագույն հաշվով, իսկ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անգլիական ակումբի կազմում դաշտ էր դուրս եկել 34-րդ րոպեին՝ փոխարինելով վնասվածք ստացած Աարոն Ռեմզիին։

«Արսենալը» «Նապոլիին» հաղթել էր նաեւ առաջին խաղում՝ 2:0:

Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչում լոնդոնյան ակումբը կխաղա Ունաի Էմերիի նախկին ակումբ իսպանական «Վալենսիայի» հետ, իսկ եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն Լոնդոնի «Չելսին» ու Ֆրանկֆուրտի «Այնտրախտը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս